ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Չեմպիոնություն բերող ոչ-ոքիներ

Չեմպիոնություն  բերող ոչ-ոքիներ
19.05.2015 | 10:53

Անցած հանգստյան օրերին հայտնի են դարձել նաև մի շարք այլ երկրների չեմպիոններ: Այսպես` ընդհատելով «Շախտյորի» հնգամյա հեգեմոնիան` ՈՒկրաինայում թիվ մեկ ֆուտբոլային ակումբ է դարձել Կիևի «Դինամոն»` պարտության մատնելով «Դնեպրին» (1:0), Շվեյցարիայում այդ պատվին է արժանացել «Բազելը» (18-րդ անգամ), ու դրա համար բավարար է եղել «Յանգ Բոյզի» հետ խաղացած գոլազուրկ ոչ-ոքին, Ռուսաստանում «Զենիթը» դարձյալ մնացել է «գահին» այն բանից հետո, երբ արտագնայում ոչ-ոքի` 1:1 է խաղացել «ՈՒֆայի» հետ: Ոչ-ոքի արդյունքը (0:0) պորտուգալական առաջնությունում չեմպիոնություն է բերել «Բենֆիկային» (մրցակիցը եղել է «Վիտորիա Գիմարաեշը»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ